«Տեսողության խանգարում ունեցող սովորողների մանկավարժահոգեբանական աջակցության մեխանիզմները դպրոցում» թեմայով վերապատրաստման դասընթաց

Նոյեմբերի 7-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Տեսողության խանգարում ունեցող սովորողների մանկավարժահոգեբանական աջակցության մեխանիզմները դպրոցում» թեմայով վերապատրաստման դասընթաց, որն իրականացրին Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տիֆլոմանկավարժ Արփինե Աղաբեկյանն ու վերապատրաստող Արփինե Մկրտչյանը։

Վերապատրաստման նպատակն էր ուսուցիչներին ծանոթացնել տեսողության խանգարումներ ունեցող սովորողների զարգացման, տարածության մեջ կողմնորոշման առանձնահատկություններին, սոցիալ-հոգեբանական հարմարեցմանը: 

Վերապատրաստմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին դպրոցի ուսուցիչներն ու ուսուցչի օգնականները։

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (07.11.2024)
Դիտումներ: 175 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar