Նոյեմբերի 13-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը հյուրընկալեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ տիկին Դոմինիկ Վեյսին։ Դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանի, «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհիներ Գայանե Գրիգորյանի և Լուսինե Բաղդասարյանի հետ քննարկվեց դպրոցում «Ֆրանսերեն» առարկայի ուսուցման դրվածքի, դրա խորացված ուսուցման կազմակերպման, աշակերտների և մանկավարժների շարժունության մասին հարցեր: Սերգեյ Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց տիկին Վեյսին՝ դպրոցի նկատմամբ ցուցաբերած ուշադրության և հետագա համագործակցության առաջարկության համար։ Տիկին Դոմինիկ Վեյսին ծանոթացավ նաև դպրոցի ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ներկայացրեց իրենց գաղափարները, դպրոցի հետ հնարավոր համագործակցության շրջանակները, ինչպես նաև հույս հայտնեց, որ համագործակցություններ կստեղծվեն ֆրանսիական դպրոցների հետ, կլինեն փորձի փոխանակման, վերապատրաստումների այցեր, շեշտելով, որ այդ ամենը կարելի է կազմակերպել Գորիս-Վիեն քույր քաղաքների շրջանակում նույնպես:
| |
| |
Դիտումներ: 161 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |