Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Գ» դասարանի աշակերտները Գորիսի պատկերասրահում ծանոթացան Գուրոսի եզակի նմուշներին

Նոյեմբերի 14-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Գ» դասարանի աշակերտները, «Պատմություն» առարկայի ուսուցչուհի՝ Ռուզաննա Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեցին Գորիսի պատկերասրահ՝ ծանոթանալու Գուրոսի եզակի նմուշներին։

Նկարների մի մասը երբեէ չհրապարակված բացառիկ պատկերներ են։ Նրա նկարները պատկերասրահներում ցուցադրվելուց բացի լայն տարածում են գտել նաև Սյունիքի տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս՝ դառնալով հայ արվեստի կարևոր մասերից մեկը։ 

Երեխաները այցի ընթացքում ծանոթացան Գուրոսի նկարներին՝ հետաքրքրվելով նրա ստեղծագործական ոճով և աշխատանքներով։ Պատկերասրահի ցուցադրությունը հնարավորություն տվեց նրանց տեսնելու Գուրոսի աշխատանքների տարբեր թեմաներ, գույների բազմազանությունը և տեխնիկան, որոնք արտացոլում են արվեստագետի յուրօրինակ մտածողությունն ու աշխարհընկալումը։ Երեխաները մանրամասն ուսումնասիրեցին նկարների մանրամասները, և ոգևորված այդ ստեղծագործություններից՝ դուրս եկան պատկերասրահից։ 

Գուրգեն Պարոնյանը, որն ավելի հայտնի է որպես Գուրոս, հայ նկարիչ էր, որը հայտնի է իր յուրօրինակ և ինքնատիպ ստեղծագործական ոճով։ Նա ծնվել է Սյունիքի մարզում՝ Գորիս քաղաքում, և իր աշխատանքներում մեծ տեղ է հատկացրել իր հայրենի բնության պատկերներին, Գորիսի մշակույթին և հայ ազգային արժեքներին։ Գուրոսի նկարները աչքի են ընկնում վառ գույների օգտագործմամբ, դեկորատիվ ոճավորմամբ և հաճախ վերացական լուծումներով։

Այցելությունը կազմակերպվել էր «Մշակութային կրթության տարվա» շրջանակում, նպատակ ունենալով ընդլայնել մշակույթի դերը կրթության գործընթացում։

  

    

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (14.11.2024)
Դիտումներ: 172 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar