Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը հյուրընկալել էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության մասնագետներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 4-10-ը հայտարարել են մեդիագրագիտության շաբաթ:

Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը հյուրընկալել էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության մասնագետ Անի Եղիազարյանին։ Ուսուցիչների հետ կազմակերպված հանդիպման ընթացքում խոսվեց արհեստական բանականության (AI) մասին, ուսուցիչներին ներկայացվեց մեդիայի և տեղեկությունների դաշտը, պարզեցին նորությունները հասկանալու, վերլուծելու և ստուգելու հմտությունները, քննարկեցին լրատվության ազդեցությունը ամենօրյա կյանքի վրա և դրան աձագանքելու մեխանիզմները:

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանի խոսքով մեդիագրագիտությունը չափազանց կարևոր է վաղվա քաղաքացու ձևավորման հարցում՝ նշելով, որ մեծահասակներն այդ գործում օրինակ պետք է ծառայեն երեխաների համար։

Հանդիպումը հնարավոր է դարձել կազմակերպել Գորիսի մամուլի ակումբի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում համագործակցության համար:

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (15.11.2024)
Դիտումներ: 179 | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar