«Գեղագիտական դաստիարակության ձևավորումը կրտսեր դպրոցում». դպրոցի դասվար Տաթևիկ Փարսադանյանի հետազոտական աշխատանքը

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի դասվար Տաթևիկ Փարսադանյանը Տարրական դասարանների մեթոդմիավորման նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, որում ներկայացրել է «Գեղագիտական դաստիարակության ձևավորումը կրտսեր դպրոցում» թեմայով հետազոտական աշխատանքը:

Գեղագիտական դաստիարակությունը մանկավարժների ու դաստիարակողների համատեղ գործունեության գործընթացն է` ուղղված դպրոցականների գեղագիտական կուլտուրայի ձևավորմանը: Դպրոցականների գեղագիտական կուլտուրան իր մեջ ընդգրկում է նրանց զգացմունքների, գիտակցության, վարքի ու գործունեության գեղագիտական զարգացման որոշակի աստիճանը: Նոր սերնդի դաստիարակության հարցում մեծ դեր է կատարում գեղագիտությունը: Գեղագիտական դաստիարակությունը առավել լայն հասկացություն է իր բովանդակությամբ, որի թե հասարակական, թե բուն մանկավարժական  նշանակությունն ավելի մեծ է, քան կարելի է պատկերացնել:

Ուսուցիչ-դաստիարակի գեղագիտական բարձր կուլտուրան հնարավորություն է տալիս սաների մեջ առաջ բերել գեղեցիկի զգացողություն, դրանով հարստացնել ու նրբացնել հոգին, սովորեցնել տեսնել, հասկանալ ու գնահատել գեղեցիկը, վսեմը կյանքում, բնության մեջ, արվեստի բնագավառում:

Աշխատանքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (18.11.2024)
Դիտումներ: 127 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar