Նոյեմբերի 19-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում «ՎԻՎԱՖՈՆԴ» ՀԿ-ի կողմից կազմակերպվել էր «Առաջին օգնություն» թեմայով դասընթաց 9-րդ «Ա» և «Բ» դասարանների աշակերտների համար։ Այն ներառում էր տեսական մասի ներկայացում, գործնական պարապմունքներ և տարբեր սցենարային իրավիճակների մոդելավորում, որպեսզի աշակերտները կարողանան կիրառել իրենց գիտելիքներն իրական կյանքում։ Բովանդակալից, արդի, կիրառելի ու գործնական աշխատանքներով հագեցած դասընթացի ընթացքում աշակերտները սովորեցին տարբերակել առաջին բուժօգնությունը և առաջին օգնությունը, իմացան «Ոսկե 5 րոպեների» մասին, կարողացան իրականացնել սիրտ-անոթային վերակենդանացում, շնչուղների մաքրում օտար մարմնից։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում «ՎԻՎԱՖՈՆԴ» ՀԿ-ին՝ արդյունավետ դասընթացի համար։
| |
| |
Դիտումներ: 179 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |