Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի Մ10 ֆուտբոլի թիմը դարձավ Սյունիքի մարզի հաղթող
Նոյեմբերի 19-ին Կապան քաղաքում տեղի է ունեցել ՀՖՖ կողմից կազմակերպված ֆուտբոլի դպրոցականների առաջնության եզրափակիչ փուլը։ Մրցույթին մասնակցել է նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի Մ10 թիմը։ Խաղն ավարտվել է 5-5 հաշվով, սակայն հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ուժեղագույնը մեր աշակերտներն էին։ Նրանք լավագույնս ցուցադրել են իրենց խաղային հմտություններն ու մեծ համբերության և կամքի շնորհիվ հաղթանակ տարել ծանրագույն պայքարում։ Հավելենք, որ տղաների Մ14 ֆուտբոլային թիմը մարզային փուլում զբաղեցրել է 3-րդ տեղը: Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմի մարզիչներն են «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ՝ Աննա Աբգարյանն և Ռոբերտ Արզումանյանը։
| |
| |
Դիտումներ: 192 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |