Նոյեմբերի 26-ից Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել են տնօրենության կողմից գրավորները: Առաջին կիսամյակի ընթացքում 3-9-րդ դասարանների աշակերտների գիտելիքները ստուգվում են «Մայրենի» («Հայոց լեզու») և «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ») առարկաներից: Արդեն ավարտվել են «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ») առարկայից տնօրենության կողմից գրավորները: Հաջորդ շաբաթ 3-9-րդ դասարանների աշակերտների գիտելիքները կստուգվեն «Մայրենի» («Հայոց լեզու») առարկայից: Ինչպես նախորդ ուսումնական տարվա ընթացքում, 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում նույնպես և՛ «Մայրենի», և՛ «Մաթեմատիկա» առարկաներից աշխատանքները կազմվել են թեստային տարբերակով՝ համապատասխանեցնելով 4-րդ դասարանների գիտելիքների ստուգման և 9-րդ դասարանների ավարտական քննությունների թեստերի տարբերակներին՝ նպատակ ունենալով աշակերտներին հարմարեցնել այդ աշխատանքներին, ձևավորել սթրեսակայունություն ստուգման պրոցեսների նկատմամբ:
| |
| |
Դիտումներ: 189 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |