«Անգլերեն» առարկայի դասը վարեցին Գորիսի պետական համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները

Նոյեմբերի 28-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Գ» դասարանում «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Թագուհի Գրիգորյանի աջակցությամբ դասը վարեց Գորիսի պետական համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Հովհաննիսյանը: 

Դասի թեման էր՝ «American football»: Լիլիթ Հովհաննիսյանը ստուգեց աշակերտների տնային աշխատանքները, կատարեց հարցում, խմբային աշխատանքով ամփոփեց դասը, որից հետո ներկայացրեց նոր դասը: 

Դասը հագեցած էր մեթոդներով, դիդակտիկ նյութերով:

Գորիսի պետական համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները վեցշաբաթյա պրակտիկան անց են կացնում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում: Նախնական շրջանում ուսանողները ծանոթացել են ուսուցման պրոցեսին, դասարաններին, դասացուցակին, իսկ այժմ՝ ինքնուրույն դասեր են վարում:

Դասին ներկա էին տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, Գորիսի պետական համալսարանի աշխատակիցներ, հոգեբան Գայանե Հայրապետյանը և մանկավարժ Կարինե Միրաքյանը, ինչպես նաև «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները:

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (28.11.2024)
Դիտումներ: 239 | Վարկանիշ: 2.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar