«Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» միջոցառման շրջանակում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Գ» դասարանում «Հասարակագիտություն» առարկայի ուսուցչուհի Մերի Դանիելյանի նախաձեռնությամբ իրականացվեց բաց դաս-քննարկում, որի ընթացքում ներկաներն անդրադարձ կատարեցին կոռուպցիա հասկացությանն ու հատկանիշներին, կոռուպցիայի դեմ պայքարի ուղիներին ու ձևերին, կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով աշխարհում ընդունված օրենսդրական փաստաթղթերին: Աշակերտները քննարկման միջոցով անդրադարձան կոռուպցիա և հակակոռուպցիա հասկացություններին, կոռուպցիային որպես գլոբալ հիմնախնդիր, պատճառներին, հետևանքներին ու պայքարի և հաղթահարման ուղիներին: Աշակերտների կողմից տեղում պատրաստվեց պաստառ, որում տեղ գտան թևավոր խոսքեր, ինչպես նաև նշանավոր գործիչների մտքեր՝ կոռուպցիայի մասին: Նրանց կողմից նաև կատարվել էր հարցում կոռուպցիայի վերացման հնարավորության շուրջ, որի արդյունքները ներկայացվեցին ներկաներին: Բաց դաս-քննարկմանը ներկա էին տնօրենի պաշտանակատար Սերգեյ Ավանեսյանը, ուսուցիչներ Արտուր Հովսեփյանը, Մերի Մկրտչյանը, Հերմինե Ալավերդյանն ու Վարդ Գրիգորյանը:
| |
| |
Դիտումներ: 202 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |