Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները կրթամշակութային այց կատարեցին Գորիսի կենտրոնական գրադարան

Ստեղծարար գործունեության շրջանակներում, կարևորելով գրքի և ընթերցանության դերը, Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները ճանաչողական այց կատարեցին Գորիսի կենտրոնական գրադարան։ Աշակերտներն իրենց ասմունքով, երգ ու պարով, երաժշտական կատարումով լուսավոր ու ջերմ մթնոլորտ ստեղծեցին գրադարանում և հիացմունք պատճառեցին ներկաներին։ Նպատակային այցը, ջերմ հանդիպումները, հարց ու պատասխանները կդառնան մեր սովորողների կրթության, ինքնակրթության, ինքնուրույն մտածողության զարգացման, սովորողների նախաձեռնությունների իրականացման հիմնաքարերը։ Գրքերի աշխարհը թույլ կտա նրանց պատկերացում կազմել կյանքի ցանկացած երևույթի մասին, գնահատել այն, ճիշտ գնահատել։ 

Նմանօրինակ հանդիպումները բացի միմյանց ճանաչելուց ապահովում են փորձի փոխանակում։ Այն համագործակցության կարևոր նախապայման է։

Այցը իրականացվել է դպրոցի գրադարանավարուհի Արշալույս Երիցյանի նախաձեռնությամբ։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի գրադարանը միշտ նոր գաղափարների՝ բոլոր հնարավոր մոտեցումների, հետաքրքիր և ստեղծագործական մտահղացումների փնտրտուքի մեջ է։

    

  

    

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (09.12.2024)
Դիտումներ: 127 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar