Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի goris3school.am կայքի աշխատանքի 3 տարիների ամփոփում

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի goris3school.am կայքը ստեղծվել է 2021 թվականի սեպտեմբերին դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանի կողմից։ Կայքի ընթացիկ սպասարկումը նույնպես իրականացվում է նրա կողմից։

Ստեղծման օրվանից սկսած կայքում ակտիվ լուսաբանվում է դպրոցի գործունեությունը, ինչպես նաև պարբերաբար հրապարակվում են կրթության ոլորտը կարգավորող անհրաժեշտ կարգերը, որոշումները, լիազոր մարմնի հրամանները և այլ նորմատիվային փաստաթղթեր։

Կայքն ունի մի շարք բաժիններ և ենթաբաժիններ, որոնք օգնում են ոչ միայն ծանոթանալ դպրոցի գործունեությանը, այլ նաև կրթության ոլորտի ներկայացուցիչներին հնարավորություն են տալիս իրենց գործունեության ընթացքում պարբերաբար օգտվել համապատասխան նորմատիվային փաստաթղթերից։

2021 թվականի սեպտեմբերից առ այսօր դպրոցի կայքում հրապարակվել է 967 նյութ՝ «Նորություններ» բաժնում, 9937 լուսանկար։ Կայքի այցելուների օրական թիվը՝ 189, օրական դիտումների թիվը՝ 3200 (թվերը ներկայացված են վերջին եռամսյակի տվյալներով)։

Կայքում կարելի է գտնել դպրոցի գործունեության ֆինանսական հաշվետվությունները, ներքին գնահատումները, տարիֆիկացիոն պլանները։

Առանձին ներկայացված են դպրոցի լիցենզիաները, կառուցվածը, խորհուրդները, ստեղծման պատմությունը։

«Փաստաթղթեր» բաժնում կարելի է գտնել դպրոցի կանոնադրությունը, էթիկայի և վարքագծի կանոնները, ներքին կարգապահական կանոնները։

Առանձնակի ուշադրություն է դարձվում կայքում դպրոցի աշխատակազմի ներկայացմանը։ «Աշխատակազմ» բաժնում ներկայացված են դպրոցի մանկավարժական, ուսումնաօժանդակ և վարչական աշխատողների անձնական էջերը, որոնցում ներկայացված է նրանց կենսագրությունը։

Առանձին ենթաբաժնում՝ «Հիմն», հրապարակված է դպրոցի հիմնի, տարբերանշանի և դրոշի մասին պատմող ինֆորմացիան։

Յուրաքանչյուր կիսամյակի մեկնարկին կայքի «Դասացուցակներ» բաժնում հրապարակվում են տվյալ կիսամյակի դասացուցակները։

2024-2025 ուսումնական տարվա մեկնարկին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվը որոշում է կայացրել հրապարակել դպրոցի կողմից մշակված ձևանմուշի հիման վրա ուսուցիչների կողմից կազմված թեմատիկ պլանները, որոնք կարելի է գտնել դպրոցի կայքի «Թեմատիկ պլաններ» բաժնում:

«Խմբակների երաշխավորված ծրագրեր» բաժնում ներկայացված են դպրոցի մանկավարժների հողմից հեղինակած և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված արտադասարանական խմբակների երաշխավորված ծրագրերն ու հրամանները։

«Աշխատանքային պլաններ» բաժնում կարելի է գտնել դպրոցի մանկավարժական աշխատողների աշխատանքային պլանները։

«Օրենքներ։ Կարգեր» և «Միջնակարգ կրթության օրենսդրություն» բաժիններում հրապարակված են կրթության ոլորտը կարգավորող նորմատիվային փաստաթղթեր։

Կայքի աջ հատվածում նաև տեղակայված են «Նախագծային աշխատանքներ», «Թղթերի ձևանմուշներ», «Դասագրքեր», «Չափորոշիչներ և ծրագրեր», «Համագործակցություն», «Թափուր աշխատատեղեր» բաժինները։

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (04.01.2025)
Դիտումներ: 202 | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar