Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտների 7-րդ խումբն ավարտեց ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացը
Ավարտվեց Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտների համար կազմակերպված ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացը, որը վարում էր «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Շահանե Գյուրջյանը: Դասընթացի արդյունքում աշակերտները կարողանում են ավելի վարժ կարդալ, գրել և խոսել ռուսաց լեզվով, իսկ վերջին դասը նվիրված էր Ամանորին։ Երեխաները հարց ու պատասախանի միջոցով ամփոփեցին իրենց ստացած գիտելիքները, հանելուկների օգնությամբ գտան բառեր, որոնք ասոցացվում են Ամանորի հետ: Աշակերտներն ասմունքով ու բարեմաղթանքներով շնորհավորեցին միմյանց Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ինչպես նաև ստացան դասընթացն ավարտելու հավաստագրերը: Հավելենք, որ աշակերտների այս խումբը 7-րդն է:
| |
| |
Դիտումներ: 243 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |