ԳՏՄԱԿ-ը մշտադիտարկում է իրականացրել Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում
Փետրվարի 11-ին Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն Հերմինե Շալունցի և տնօրենի տեղակալ Վարդիթեր Գրիգորյանի կողմից իրականացվել է մշտադիտարկում և մասնագիտական խորհրդատվություն Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում: Մշտադիտարկման ընթացքում դիտարկվել են ԱՈւՊ-ները, արձանագրությունները, ինչպես նաև դպրոցի տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանի, ԱՈւՊ-ներ լրացնող ուսուցիչների, Ներառական կրթության բաժնի աշխատակիցների՝ հատուկ մանկավարժի ու ուսուցչի օգնականների, ԿԱՊԿՈւ աշակերտների ծնողների հետ քննարկվել են ընթացիկ հարցեր։
| |
| |
Դիտումներ: 221 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |