Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտներին բաժանվեցին «Յունիսեֆ Հայաստան» կազմակերպության կողմից տրամադրված փոքրիկ գրքերը

Կարևորելով երեխաների կյանքում հոգեբանական մեթոդների, ճանաչողական հեքիաթների և արկածների դերը, մարտի 14-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-9-րդ դասարանների աշակերտներին բաժանվեցին «Յունիսեֆ Հայաստան» կազմակերպության կողմից, տրամադրված «Հետո ի՞նչ եղավ...», «Կապիկի և փիսիկի արկածները անտառում», «Կորոնավիրուս. ի՞նչ պետք է իմանան ծնողները» փոքրիկ գրքերը, որոնք կօգնեն աշակերտներին զարգացնել ինքնաճանաչումն ու ինքնադրսևորումը։

«Հետո ի՞նչ եղավ...» գրքույկը միտված է հոգեբանական մեթոդներ կիրառող պատկերապատման միջոցով օգնել երեխաներին զարգացնել ինքնաճանաչման, հարազատի կորստի և վախի հետ առնչվող կարողությունները, և հատկապես հետպատերազմական իրավիճակներում անուղղակի հոգեբանական աջակցություն տրամադրել:

Գրքույկում տեղ գտած երկրորդ պատմությունը մշակվել է Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտը» պատմվածքի հիման վրա:

  

«Կապիկի և փիսիկի արկածները անտառում» գրքուկում համանուն հեքիաթն է, որը պատմում է, որ մի օր անտառում հայտնվում է վտանգ, որի պատճառով այլևս չէր կարելի անտառում ազատ շրջել, գնալ մանկապարտեզ կամ աշխատանքի, բայց կապիկն ու փիսիկը խախտում են կանոնն ու դուրս գալիս շրջելու։

«Կորոնավիրուս. ի՞նչ պետք է իմանան ծնողները» գրքույկը ներկայացնում է թե ինչ է կորոնավիրուսը, ինչպես պետք է լվանալ ձեռքերը, ճիշտ դիմակ կրել և հեռացնել, ինքնամեկուսանալ, ինչպես ու ինչ խոսել երեխաների հետ կորոնավիրուսի մասին և այլն:

  

  

  

  

  

  

  

  

  
 

Կատեգորիա: ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (14.03.2022)
Դիտումներ: 885 | Վարկանիշ: 2.7/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar