Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա» դասարանի աշակերտներն այցելեցին Հին Գորիս
| Նոյեմբերի 18-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա» դասարանի աշակերտները, դասղեկ Շահանե Հովսեփյանի գլխավորությամբ, այցելեցին Գորիս գյուղ, որտեղ ծանոթացան Հին Գորիս բնակատեղիին, եղան Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում: Աշակերտները ծանոթացան Հին Գորիսի և Սուրբ Հռիփսիմե եկեղեցու պատմությունը: Այցի նպատակն էր աշակերտներին ներկայացնել Գորիս համայնքում առկա պատմամշակութային վայրերը: Այցը նպաստեց նաև աշակերտների միջև փոխհարաբերությունների ամրապնդմանը, հաղորդակցման հմտությունների զարգացմանը: 
 | |
|  | |
| Դիտումներ: 477 | | 
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


 
  