Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Բ» և 4-րդ «Գ» դասարանների աշակերտներն այցելեցին Ակսել Բակունցի անվան տուն-թանգարան

Նոյեմբերի 29-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Բ» և 4-րդ «Գ» դասարանների աշակերտները, դասվարներ Արուս Դոլունցի, Ռիտա Շալունցի և ծնողների ուղեկցությամբ այցելեցին Ակսել Բակունցի անվան տուն-թանգարան:

Աշակերտները երգելով, աշնանային վերջին շունչը վայելելով, քայլերթով հասան թանգարան:

Թանգարանի բացօթյա տաղավարում արտասանեցին, հիացան այգու գեղեցկությամբ, փայտե մարդուկներով և կենդանիներով:

  

Թանգարանում ծանոթացան 20-րդ դարի խոշորագույն հայ արձակագիր Ակսել Բակունցի ապրած կյանքի, թանգարանի պատմության և հնագիտական ցուցանմուշների հետ: Աշակերտներին շատ զարմացրեց Ակսել Բակունցի շախմատը, գրենական պիտույքները և 150 ստորագրությունները, որոնց շնորհիվ Բակունցն անվճար սովորել է Գևորգյան ճեմարանում:

Նույն ուրախ տրամադրությամբ և ոգևորությամբ աշակերտները վերադարձան տուն:

  

  
 

Կատեգորիա: ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (03.12.2022)
Դիտումներ: 416 | Վարկանիշ: 4.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar