Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում էին Հայկական կարմիր խաչի ներկայացուցիչները

Նոյեմբերի 16-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում էին Հայկական կարմիր խաչի ներկայացուցիչները:

Հայկական կարմիր խաչի Գորիսի համայնքային մասնաճյուղի լուսաբանման հրահանգիչ Ռաիսա Սարգսյանն աշակերտներին իրազեկեց Կարմիր խաչի և Կարմիր մահիկի շարժման ձևավորման, սկզբունքների, խորհրդանիշների, Հայկական կարմիր խաչի ստեղծման պատմության և գործունեության մասին:

  

Այցը նպատակ ուներ բարձրացնել աշակերտների իրազեկվածությունն այս կառույցի վերաբերյալ, հասկանալ կառույցի կարևորությունն ու եզակիությունը, գործունեության ոլորտը:

Հանդիպման ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Հայկական կարմիր խաչի ներկայացուցչին, ակտիվ մասնակցեցին քննարկումներին ու հարց ու պատասխանին:

  

  

Կատեգորիա: ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (17.11.2021)
Դիտումներ: 630 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar