Նոյեմբերի 19-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» դասարանի աշակերտների նախաձեռնությամբ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայից իրականացվեց բաց դաս, որին մասնակցեցին դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, Օտար լեզուների մեթոդմիավորման նախագահ, 9-րդ «Ա» դասարանի դասղեկ Նինա Բաղդասարյանը: Դասի թեման՝ «Հայ եկեղեցու կրթամշակութային ձեռնարկները», որի շրջանակում աշակերտները ներկայացրին 1870-1880 թվականների Հայոց եկեղեցու ազգային, կրթամշակութային գործունեությունը, «Արարատ» ամսագրի դերը հայագիտության զարգացման գործում, ծանոթացան Արևելյան և Արևմտյան Հայաստանի տարածքում նշված ժամանակաշրջանում գործող դպրոցների տեսակներին, ցարական կառավարության Հայաստանում վարած գաղութային քաղաքականությանը, որի դրսևորումներից էր հայկական դպրոցների փակումը և այլն:
Աշակերտների կողմից պատրաստվել էին տեսասահիկ, պաստառներ, որոնք ցուցադրվեցին բաց դասի ընթացքում: Բաց դասը վարում էին աշակերտները, սակայն ամբողջ պրոցեսը ղեկավարում էր «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչ Մերի Դանիելյանը, ով աշակերտներին ներկայացրեց նաև լրացուցիչ նյութեր, իսկ վերջում բաց դասն ամփոփեց «գիտելիքի պայուսակ, մսաղաց, աղբաման» հնարի կիրառմամբ:
| |
| |
Դիտումներ: 757 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |