Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Ա» դասարանի աշակերտներն այցելել են «Թռչունների քարանձավ», Նորավանք, Խոր Վիրապ, Բարդիների պուրակ

Մայիսի 30-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Ա» դասարանի աշակերտները դասղեկ Ալլա Առստամյանի և դասվար Գայանե Ավագյանի ուղեկցությամբ կատարեցին հայրենաճանաչողական բնույթի էքսկուրսիա։ Նրանք հրաժարվել էին գիդի ծառայությունից: Վերջինիս փոխարեն իրենք ներկայացրին յուրաքանչյուր հուշահամալիրի մասին պատմական փաստեր և նոր բացահայտումներ կատարեցին՝ արժևորելով հայ մշակութային արժեքների կարևորությունը:

Աշակերտներն այցելեցին «Թռչունների քարանձավ», որը գտնվում է Արենիում, ուր հնագետները գտել են բացառիկ հնագիտական իրեր: Օրինակ՝ աշխարհի ամենահին կոշիկը, որը 5,5 հազար տարեկան է:

Նույն քարանձավում գինեգործության մասին վկայող իրեր էին հայտնաբերվել դեռևս 2007 թվականին՝ հետախուզական պեղումների ժամանակ, որի արդյունքում գտնվեց խաղողի ճմլարանը:

Այնուհետև այցելեցին Նորավանքի վանական համալիր, որը բաղկացած է Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուց, Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) դամբարան-եկեղեցուց, նրան արևմուտքից կից գավթից, Սուրբ Գրիգոր եկեղեցի-դամբարանից, միջնադարյան մատուռների և շինությունների մնացորդներից:

Հաջորդ կանգառը Խոր Վիրապի վանական համալիրն էր, որտեղ Գրիգոր Լուսավորիչը 14 տարի անցկացրեց թունավոր օձերով լի Խոր Վիրապում (նշանակում է խորը փոս): Հրաշքով նա ողջ մնաց և ազատվեց բանտարկությունից այն բանից հետո միայն, երբ նա բժշկեց Տրդատին անբուժելի հիվանդությունից: Ապաքինվելուց հետո թագավորը դարձավ քրիստոնյա, ազատեց Գրիգորին՝ նրան դարձնելով իր խորհրդականը, և սկսեց լուսավորել քրիստոնեությունը՝ ընդունելով այն որպես իր երկրի պետական ​​կրոն: Ազատ արձակվելուց հետո Գրիգոր Լուսավորիչը դարձավ համայն հայության կաթողիկոսը:

Վերջում այցելեցին Արտաշատի Գետազատ գյուղում գտնվող Բարդիների պուրակ, հետաքրքիր ժամանց և խաղեր կազմակերպեցին, ինչպես նաև Տառերի պուրակ:


 

Կատեգորիա: ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (01.06.2023)
Դիտումներ: 650 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar