Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա», 5-րդ «Բ» և 5-րդ «Գ» դասարանի աշակերտներն այցելել են Գորիսի երկրագիտական թանգարան

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա», 5-րդ «Բ» և 5-րդ «Գ» դասարանի աշակերտները «Պատմություն» առարկայի ուսուցչուհիներ՝ Մերի Դանիելյանի, Ռուզաննա Խաչատրյանի և դասղեկներ՝ Արփինե Մարտիրոսյանի, Մերի Մկրտչյանի և Մարինե Բաբայանի ուղեկցությամբ եղան Գորիսի երկրագիտական թանգարանում։

    

Թանգարանում երեխաները ծանոթացան Գորիսի կոլորիտը ներկայացնող ազգագրական հավաքածուներին եւ հնագույն արժեքներին։ Աշխատակցուհին շրջայցի ընթացքում անրադարձավ թանգարանում տեղ գտած տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը արտացոլող ինքնատիպ ցուցանմուշներին, որոնցից  բացառիկ է մ.թ.ա  2-րդ հազարամյակին պատկանող հնգադեմ կուռքն ու մ.թ. ա 7-րդ հազարամյակին պատկանող բրոնզե առյուծը։

Դաս-էքսկուրսիայի  նպատակն էր ամրապնդել դպրոց-թանգարան այցը։

    

  

  

  

  

Կատեգորիա: ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (06.11.2023)
Դիտումներ: 332 | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar