Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Բ» դասարանի աշակերտներն այցելել են Գորիսի երկրագիտական թանգարան
|
Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Բ» դասարանի աշակերտները՝ դասվար Անուշ Աղաբեկյանի ուղեկցությամբ ճանաչողական այց կատարեցին Գորիսի երկրագիտական թանգարան: Երեխաները մեծ հետաքրքրությամբ լսեցին աշխատակցին, ծանոթացան հայ ժողովրդի վաղ անցյալի կենցաղին, մշակույթի ճյուղերից՝ գորգագործությանը, խեցեգործության նմուշներին, ավանդական զարդերին: Ծանոթացան, թե ինչպես են թխել հայկական լավաշը, որտեղ են ապրել մարդիկ… Այնուհետև այցելեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, մոմ վառեցին, ստացան քահանայի օրհնությունը, լսեցին խորհուրդներ: Իսկ վերջում վայելեցին գորիսյան աշունը՝ իր բոլոր գույներով:
| |
|
| |
| Դիտումներ: 496 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |






