Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Ա» և 4-րդ «Գ» դասարանների աշակերտներն այցելեցին Գորիսի երկրագիտական թանգարան

Նոյեմբերի 17-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի դասվարներ Արմինե Հարությունյանի և Տաթևիկ Փարսադանյանի նախաձեռնությամբ 4-րդ «Ա» և 4-րդ «Գ» դասարանների աշակերտներն այցելություն կատարեցին Գորիսի երկրագիտական թանգարան։ Թանգարանի աշխատակցուհի Լիլյա Հարությունյանը մանրակրկիտ բացատրեց եզակի և անգին ցուցանմուշները։ Երեխաները մեծ հաճույքով ծանոթացան թանգարանում ամփոփված պատմական Սյունիքի նյութական և հոգևոր մշակույթն արտացոլող Վաղ Բրոնզե դարից մինչև այսօր ընկած ժամանակահատվածին բնորոշ ինքնատիպ ցուցանմուշներին՝ խեցեգործական եզակի նմուշներ, դրամներ, գորգեր, կարպետներ, գեղեցիկ զարդանախշեր, զարդեր, զենքեր, կոճակներ, տարազներ, գոտիներ, այդ թվում՝ ուշագրավ եզակի համարվող «Հնգադեմ կուռքը» (Ք.ա. 7-րդ հազարամյակ) և «Առյուծի» բրոնզե արձանիկը (Ք. ա. 2_րդ հազարամյակ)։ 

  

Թանգարանում անցկացրած ժամանակը աշակերտների համար իսկական ճամփորդություն էր դեպի հեռավոր երկրագիտական ժամանակաշրջաններ։ 

Միջառարկայական կապեր ստեղծվեցին մայրենիի դասի «Օջախի հիմքը», ես և շրջակա աշխարհը առարկայի «Աշխատանք, արհեստ» թեմաների շուրջ։ Այցը շատ ուսուցանող էր, և երեխաները մեծ ոգևորվածությամբ հեռացան թանգարանից։

    

  

  

Կատեգորիա: ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (19.11.2023)
Դիտումներ: 340 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar