Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտներն այցելեցին Սերո Խանզադյանի տուն-թանգարան

Դեկտեմբերի 3-ը հայ ականավոր գրող, մեծ գորիսեցի Սերո Խանզադյանի ծննդյան օրն է:

Խանզադյանը հեղինակ է հայ ժողովրդի պատմության, գրականության, լեզվի կարևորագույն խնդիրներին նվիրված արժեքավոր աշխատությունների:

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն Աիդա Անտոնյանի և 9-րդ «Բ» դասարանի դասղեկ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Ասլանյանի նախաձեռնությամբ իններորդցիներն այցելեցին Սերո Խանզադյանի տուն-թանգարան:

Երեխաները ծանոթացան գրողի ստեղծագործություններին, տեսան նրա անձնական իրերն ու ձեռագիր պահպանված նմուշները: Այցը բավական հագեցած և ուսուցողական էր:

  

  

  

Կատեգորիա: ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (04.12.2021)
Դիտումներ: 618 | Վարկանիշ: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar