Առողջ ապրելակերպին նվիրված հերթական տեղեկատվական հանդիպումը՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

«Բարի սիրտ» հիմնադրամը «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակներում՝ կարևորելով առողջ ապրելակերպի մասսայականացման և վատ, անառողջ սովորություններից զերծ մնալու քարոզման նպատակը՝ փետրվարի 21-ին հերթական տեղեկատվական հանդիպումն է իրականացրել Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում, որին մասնակցել են ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանն ու 6-րդ «Ա», «Բ» և «Գ» դասարանների աշակերտները:

Տեղեկատվական հանդիպման ընթացքում աշակերտները ծանոթացել են առողջ ապրելակերպի կարևորությանը, դրա պահպանման կանոններին, վատ սովորությունների վտանգավորության և դրանցից զերծ մնալու նշանակությանը, առողջ սննդին, առողջ քնին։

Առանձնակի ուշադրություն է դարձվել առողջ սննդին: «Ինչու՞ և ի՞նչ ենք ուտում: Սնունդն այն վառելիքն է, որը գործի է դնում մեր օրգանիզմը: Պետք է կարողանալ այդ վառելիքը ճիշտ ընտրել: Եվ որքան շուտ սովորենք ճիշտ ընտրություն կատարել, այնքան լավ: Ցավոք` մարդիկ սննդի ընտրության մասին հաճախ սկսում են մտածել այն ժամանակ, երբ ստիպում է արդեն խա- թարված առողջությունը: Սնվելիս կար&որը ոչ այնքան համն ըմբոշխնելն է, որքան անխափան կենսագործունեության համար մեր մարմինն անհրաժեշտ սննդանյութերով ապահովելը: Ճիշտ սնվել, որքան էլ տարօրինակ հնչի, շատերը չգիտեն:

Ճիշտ սնվել նշանակում է ուտել բավարար, չափավոր, բալանսավորված և ռեժիմով: Մինչդեռ սխալ սնվելը թուլացնում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները և կարող է շատ հիվանդությունների պատճառ դառնալ»,-այս մասին խոսեց «Բարի սիրտ» հիմնադրամի ներկայացուցիչը:

Վերջում երեխաները մասնակցել են ամփոփիչ խաղին՝ ի մի բերելով սովորածը։

  

    

Կատեգորիա: ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (02.03.2024)
Դիտումներ: 342 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar