Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Գ» դասարանի աշակերտները ճանաչողական այց կատարեցին դեպի Գորիս գյուղ
Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Գ» դասարանն ապրիլի 19-ին, դասղեկ Անուշ Սարգիսջանյանի ուղեկցությամբ ճանաչողական այց կատարեց Գորիս գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, Հին Գորիս բնակատեղի։ Երեխաները եկեղեցում մոմեր վառեցին, աղոթք մրմնջացին։ Շատ տպավորված էին ամֆիթատրոնով։ Բնության գրկում երգեցին, պարեցին, խաղացին, ծաղիկներ հավաքեցին։ Օրը հագեցած էր, բովանդակալից ու բազմախորհուրդ։ Անուշ Սարգիսջանյանն աշակերտներին ներկայացրեց Հին Գորիսի և Սուրբ Հռիփսիմե եկեղեցու պատմությունը: Քայլարշավի նպատակն էր ճանաչել ծննդավայրում առկա պատմա-մշակութային վայրերը, սովորել պահպանել այդ արժեքները, նպաստել երեխաների միջև փոխհարաբերությունների ամրապնդմանը, հաղորդակցման հմտությունների զարգացմանը:
| |
| |
Դիտումներ: 310 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |