5-ից 9-րդ դասարանների աշակերտներն առավոտյան կատարում են ձեռքերի, ոտքերի, իրանի մկանների զարգացման համար նախատեսված վարժություններ

 

Սեպտեմբերի 2-ից սկսած Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-ից 9-րդ դասարանների աշակերտներն առավոտյան կատարում են ձեռքերի, ոտքերի, իրանի մկանների զարգացման համար նախատեսված վարժություններ:

Վարժություններն իրականացվում են դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Աննա Աբգարյանի և Ռոբերտ Արզումանյանի հսկողությամբ և հրահանգներով:

Առավոտյան մարմնամարզությունը սովորաբար ենթադրում է պարզ վարժություններ, որոնք մարզում են մկաններն ու հոդերը՝ միաժամանակ չծանրաբեռնելով մարմինը, ինչի շնորհիվ նման մարզանքը չի առաջացնում հոգնածություն կամ ցավոտ զգացողություններ։

Առավոտյան մարմնամարզությունն ամրապնդում է սրտամկանը, բարելավում է շնչառական համակարգի աշխատանքը, կարգավորում է անոթների վիճակը, բարձրացնում է դրանց անցանելիությունը, բարելավում է ուշադրության կենտրոնացումն ու խթանում է գլխուղեղի աշխատանքը, օգնում է ամրապնդել մկանային հյուսվածքները, ինչպես նաև բարելավում է ողնաշարի և հոդերի վիճակը։ Բացի այդ, այս սովորությունն օգնում է բարձրացնել դիմադրողականությունը, ուղղել կեցվածքն ու բարձրացնել անոթների շարժունությունը։

Կատեգորիա: ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (11.09.2021)
Դիտումներ: 517 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar