Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Գ» դասարանի աշակերտներն այցելեցին Գորիսի երկրագիտական թանգարան
|
Հոկտեմբերի 7-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Գ» դասարանի աշակերտները դասվար Կարինե Մալխասյանի ուղեկցությամբ այցելեցին Գորիսի երկրագիտական թանգարան՝ ծանոթանալու Սյունյաց պատմամշակութային արժեքներին։ Աշակերտները համախմբված քայլերթով, աշխույժ զրույցով դպրոցից ուղղվեցին դեպի թանգարան։ Թանգարանում աշակերտները մեծ ուշադրությամբ և լարված հետաքրքրությամբ լսում էին թանգարանի աշխատակցի մանրապատումները և ուղղում իրենց հետաքրքրող հարցերը։ Օրը տպավորիչ էր և գոհացնող․․․ Այցելությունը կազմակերպվել էր «Մշակութային կրթության տարվա» շրջանակում, նպատակ ունենալով ընդլայնել մշակույթի դերը կրթության գործընթացում։
| |
|
| |
| Դիտումներ: 472 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |





