Նոյեմբերի 1-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8֊րդ «Գ» դասարանի աշակերտները, դասղեկ Անուշ Սարգիսջանյանի ուղեկցությամբ արշավ կազմակերպեցին դեպի դպրոցի մոտակա անտառ՝ վայելելու գունագեղ աշնան հմայքը։ Աշակերտները խարույկ վառեցին, երգեցին, պարեցին, խաղացին, փոքրիկ մատուռում մոմեր վառեցին։ Մթնոլորտը շատ ջերմ ու տաք էր` չնայած աշնանային որոշակի սառնությանը։ Աշակերտները խաղացին «Քարկտիկ», «Ջան Գյուլում», «Սարասնգի», «Էշի ճկուռուկի» ազգային խաղերը, ինչպես նաև պարեցին «Թամզարա», «Կարնո քոչարի» պարերը, ինչն ուղղված է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանմանը։ Քայլարշավի նպատակն էր նպաստել աշակերտների միջև առողջ հարաբերությունների ստեղծմանը, թիմային աշխատանքի, համագործակցության ամրապնդմանը։ Աշակերտներն ունեցան գեղեցիկ ժամանցային, հաճելի, զվարճալի օր, և բարձր տրամադրությամբ ու աշնան հմայքով տպավորված վերադարձան տուն։
| |
| |
Դիտումներ: 199 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |