7-րդ «Բ» դասարանում Ակսել Բակունցի կյանքի և ստեղծագործության ամփոփիչ դասն անցկացվեց Բակունցի տուն-թանգարանում

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Բ» դասարանում «Գրականություն» առարկայի ուսուցչուհի Սոնա Հարությունյանն Ակսել Բակունցի կյանքի և ստեղծագործության ամփոփիչ դասն անցկացրեց Բակունցի տուն-թանգարանում։

Սովորողները մեծ բավականությամբ ունկնդրում էին թանգարանի աշխատակցի հետաքրքիր պատմությունները հայ արձակի անզուգական վարպետի ընտանիքի, Բեգունց գերդաստանի, հեղինակի մանկության ու պատանության տարիների մասին։

Անթաքույց էին ցավն ու ափսոսանքը հեղինակի  կյանքի վերջին տարիների հալածանքների, ստալինյան բռնապետությանը զոհ գնացած  լուսավոր անհատի ողբերգական ճակատագրի համար։

Աշակերտները ևս քաջատեղյակ էին Բակունցի կյանքի մանրամասներին, հիշեցին հետաքրքիր դրվագներ նրա և գրչակից ու բախտակից ընկերների՝ Չարենցի, Մահարու մասին։
Այցը տուն-թանգարան միտված էր ճանաչողական-ուսուցողական գիտելիքների ձեռքբերմանը։

Սովորողները նաև տպավոված էին բակունցյան շնչով համակված այգու շքեղությամբ, ծառ ու ծաղկի, թռչունների բազմազանությամբ և գեղեցկությամբ։

    

    

    

  

Կատեգորիա: ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (02.11.2024)
Դիտումներ: 178 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar