Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Ա» դասարանի աշակերտները, դասղեկ` Արփինե Մարտիրոսյանի ուղեկցությամբ քայլարշավ կազմակերպեցին դեպի Գորիսի մոտակա անտառը։ Քայլարշավը նախատեսված էր դասղեկի աշխատանքային պլանով, թեման` Բնության ու մարդու փոխհարաբերություններ։ Քայլարշավի նպատակն էր աշակերտների մոտ ձևավորել բնության արժեքի գիտակցում, պատասխանատվություն բնության հանդեպ, հասարակության հետ համակեցություն, շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարություն, թիմային աշխատանք և ընկերություն։ Աշակերտները ծանոթացան մարդու և բնության կապի կարևորության հետ, բնության մեջ շրջագայելով հասկացան, թե ինչպես են բույսերը, կենդանիներն ու մարդիկ կախված իրարից` կազմելով էկոհամակարգ։ Քննարկվեց, թե ինչպես կարող է յուրաքանչյուր ոք իր բաժին պատասխանատվությունը վերցնի` բնությունը պաշտպանելու համար։ Քայլարշավի ընթացքում 6-րդ «Ա» դասարանի աշակերտները նաև կատարեցին տարածքի մաքրում՝ հավաքելով անտառում առկա աղբը։ Այս նախաձեռնությունը նպաստեց աշակերտների մոտ բնության հանդեպ հոգատարության ձևավորմանը և ուսուցանեց նրանց, թե որքան կարևոր է պահպանել շրջակա միջավայրի մաքրությունը։ Տարածքի մաքրման աշխատանքները թույլ տվեցին երեխաներին անձնական փորձով համոզվել, թե ինչպես կարող են փոքր քայլերով աջակցել բնությանը և իրենց համայնքին։
| |
| |
Դիտումներ: 185 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |