«Պլաստիկի երկրորդային օգտագործումը» թեմայով նախագծային աշխատանք՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Ա» դասարանում

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Ա» դասարանի աշակերտները, դասվար Իրինա Ջավահիրյանի նախաձեռնությամբ իրականացրին «Պլաստիկի երկրորդային օգտագործումը» թեմայով նախագծային աշխատանք

Նախագծային աշխատանքի վերջնարդյունքում ստացան հետևյալ պրոդուկտները.

  • գրչաման՝ պատրաստված պլաստիկե շշերից 
  • ծաղկաման՝ պատրաստված լվացքի հեղուկի համար նախատեսված տարաներից
  • մոմակալ և ծաղիկներ՝ պատրաստված  պլաստիկե գդալներից, պատառաքաղներից և ափսեներից:

Աշխատանքը նպատակ ուներ բարձրացնել աշակերտների շրջակա միջավայրի պահպանման մասին գիտակցությունը և ներկայացնել պլաստիկի երկրորդային օգտագործման կարևորությունը:

Այս նախագծի շրջանակներում երեխաները ուսումնասիրեցին պլաստիկի վերամշակման գործընթացները, նրա ազդեցությունը բնության վրա, ինչպես նաև այն, թե ինչպես կարելի է պլաստիկի մնացորդները վերածել նոր ու օգտակար ապրանքների:

Նախաձեռնությունը նույնպես հնարավորություն տվեց աշակերտներին համախմբվել ու թիմով աշխատել՝ յուրացնելով ինչպես ստեղծագործական, այնպես էլ խնդիրներ լուծելու հմտություններ:

    

    

Կատեգորիա: ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (07.02.2025)
Դիտումներ: 163 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar