Այսօր հայ գրականության հանճարեղ բանաստեղծներից մեկի՝ Վահան Տերյանի ծննդյան օրն է: Տերյանը ոչ միայն նշանավոր բանաստեղծ, քնարերգու է, այլ նաև հասարակական-քաղաքական գործիչ: Նշանավոր են նրա բանաստեղծական շարքերը, հոդվածները, թարգմանությունները: Այսօր Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ 9-րդ «Բ» դասարանում, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Ասլանյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գրական փոքրիկ ցերեկույթ՝ նվիրված մեծանուն բանաստեղծին:
Աշակերտները ներկայացրին գրողի կենսագրությունը, խոսեցին ստեղծագործությունների առանձնահատկությունների մասին, հիշեցին հետաքրքիր փաստեր՝ գրողի կյանքից, ինչպե՞ս են մեր մեծերը գնահատել Տերյանին: Ցերեկույթն ամփոփվեց գրողի մասին պատմող կենսագրական ֆիլմի ցուցադրությամբ: Շնորհավո՛ր հանճարեղ ծնունդդ, սիրո՛ բանաստեղծ: Նուրբ, մեղմ, բայց միևնույն ժամանակ էլ խրոխտ ու հզոր, միայն իրեն բնորոշ լուսավոր թախիծով պարուրված բանաստեղծություն-գոհարները դեռ որքան սերունդների անբաժան ընկերներն են դառնալու թե’ տխուր, թե’ ուրախ պահերին, դեռ որքան սիրահարներ են տերյանական խոստովանություններ անելու, դեռ որքա՜ն աշուններ են գեղեցկանալու և իմաստավորվելու տերյանական գրչով:
| |
| |
Դիտումներ: 465 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |