Վահան Տերյանին նվիրված բաց դաս Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» դասարանում

Այսօր՝ Վահան Տերյանի ծննդյան օրը, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սոնա Հարությունյանը 9-րդ «Ա» դասարանի աշակերտների մասնակցությամբ անցկացրեց բաց դաս` նվիրված հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանին:

Դասի բացումը կատարեց Սոնա Հարությունյանը` ներկաներին փոխանցելով տերյանական շունչն ու հոգին, կարոտն ու սերը, գեղագիտական արժեքները: Ողջ դասի ընթացքում աշակերտներն ասմունքեցին տարբեր բանաստեղծություններ հեղինակի «Մթնշաղի անուրջներ» և «Երկիր Նաիրի» շարքերից, ինչպես նաև ներկայացրին Վահան Տերյանի կյանքը:

Բաց դասն ամփոփվեց «Վահան Տերյան. սիրո բանաստեղծ» կենսագրական ֆիլմի ցուցադրությամբ:

  

  

    
 

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (09.02.2022)
Դիտումներ: 481 | Վարկանիշ: 2.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar