Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Բ» դասարանում «Գրականություն» առարկայի դասաժամին տեղի ունեցավ կինոդիտում

Այսօր Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Բ» դասարանում «Գրականություն» առարկայի դասաժամին տեղի ունեցավ կինոդիտում:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Ասլանյանի նախաձեռնությամբ աշակերտները դիտեցին միջնադարյան նշանավոր աշուղ-բանաստեղծ Նահապետ Քուչակին նվիրված տեսաֆիլմ:

Աշակերտները մինչ ֆիլմը դիտելը խոսեցին Քուչակի կյանքի, նրա գրական գործունեության, հայրենի՝ որպես առանձին բանաստեղծական տեսակի մասին, ասմունքեցին իրենց սիրելի ու հոգեհարազատ դարձած հայրենները: Դասաժամը հագեցած էր, իսկ մթնոլորտը՝ քուչակյան շնչով լցված:

  

  

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (15.02.2022)
Դիտումներ: 494 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar