Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Բ» դասարանում տեղի ունեցավ «Երաժշտական թվաբանություն» վերնագրով ուսուցողական մուլտֆիլմի դիտում

Փետրվարի 17-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Բ» դասարանում, «Մաթեմատիկա» առարկայի դասաժամին՝ թեմատիկ հաջորդականության համաձայն, տեղի ունեցավ «Երաժշտական թվաբանություն» վերնագրով ուսուցողական մուլտֆիլմի դիտում, որի ցուցադրությունից առաջ աշակերտները սահմանեցին բնական, պարզ և բաղադրյալ թվերը, փոխադարձաբար պարզ թվերը, ամենամեծ ընդհանուր բաժանարար և ամենափոքր ընդհանուր բազմապատիկ գաղափարները:

Աշակերտները պատմեցին սրբազան, դժբախտ և երջանիկ, յուրահատուկ, բարեկամ և բազմանկյուն թվերի մասին:

«Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Արփինե Մարտիրոսյանը դասն ամփոփեց հարց ու պատասխանի միջոցով, ինչպես նաև աշակերտներին հակիրճ ներկայացրեց հաջորդ թեման՝ կոտորակային թվերը:

  

  
 

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (17.02.2022)
Դիտումներ: 404 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar