Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտուհիներն ուսումնասիրում են գորգագործության և կարպետագործության հիմունքներ

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտուհիները «Տեխնոլոգիա» առարկայի դասերի ընթացքում ուսումնասիրում են գորգագործության և կարպետագործության հիմունքներ:

«Տեխնոլոգիա» առարկայի ուսուցչուհի Մարետա Քարամյանն աշակերտուհիներին ներկայացնում է զարդակիրառական արվեստի և գորգագործության զարգացման պատմությունը, գորգագործական ու կարպետագործական հորինքվածքի սկզբունքները և տեխնիկական նկարը, սարքավորումները, գործիքները, նյութերը, գորգի, կարպետի հենքի պատրաստումը, ասպումը:

  

Աշակերտուհիներն իրենց գործնական աշխատանքներն իրականացնում են տորքի (գորգագործական հաստոցի) վրա, կտուտի միջոցով շտկում են անհավասարությունները և ավարտում աշխատանքը:

«Տեխնոլոգիա» առարկայի ուսումնասիրման ընթացքում ստացած գիտելիքներն աշակերտուհիներին հնարավորություն են տալիս կարդալ գորգի, կարպետի տեխնիկական նկարը, ընտրել համապատասխան թելերը, գորգագործական հաստոցի (տորքի) վրա տեղադրել տեխնիկական նկարի համապատասխան չափսերը, իրականացնել տեխնոլոգիական գործընթացը:

  
 

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (19.02.2022)
Դիտումներ: 636 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar