Մարտի 3-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Գ» դասարանում տեղի ունեցավ ինքնուրույն ընթերցանության դաս, որը դասվար Ռիտա Շալունցի հետ միասին վարում էր Գորիսի պետական համալսարանի «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության հեռակա ուսուցման 5-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Բաբայանը։ Աշակերտները նախ դերերով կարդացին «Ինչպես է նապաստակը պատրաստվում ձմռանը», այնուհետև` բեմականացրին։ Բաբայանը հարցերի միջոցով ամփոփեց դասը, ապա աշակերտներին բաժանեց գունավոր թղթեր, որոնց միջոցով «Անվանիր, նկարագրիր, գործիր» հնարի օգնությամբ կրկնեցին առարկա, հատկանիշ, գործողություն ցույց տվող բառերը, կազմեցին նախադասություններ։
Պրակտիկանտը հանձնարարեց կրկնել «Տարվա եղանակներ» բաժնի բոլոր դասերը։ Աշակերտները նախապես բաժանվել էին 4 խմբերի, որոնցից յուրաքանչյուրին աշխատանք էր հանձնարարվել։ Յուրաքանչյուր խումբ ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են կատարել թիմի անդամները։ Դասին ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ԳՊՀ-ի դասախոս, դպրոցի «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանը, ուսանող-պրակտիկանտներ: Հավելենք, որ 2021-2022 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ընթացքում Գորիսի պետական համալսարանի տարբեր մասնագիտությունների թվով 17 ուսանողներ իրենց մասնագիտական պրակտիկան են անցկացնում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում:
| |
| |
Դիտումներ: 821 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |