Բաց դաս Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Բ» դասարանում

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Բ» դասարանում տեղի ունեցավ «Մաս և ամբողջ» խորագրով բաց դաս «Մաթեմատիկա» առարկայից:

Դասվար Անուշ Աղաբեկյանը տեսասահիկի միջոցով աշակերտներին ներկայացրեց «մաս և ամբողջ» հասկացությունները, նրանց հետ անցկացրեց ինտերակտիվ զրույց:

  

«Մաս և ամբողջ» հասկացությունն աշակերտների համար ավելի ակնառու դարձավ «Մկնիկի հեքիաթը պանրի մասին»  մուլտֆիլմը դիտելուց հետո, որին հաջորդեց գերանի կտրման օրինակը:

Բաց դասին ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Աիդա Անտոնյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, դասվար Անահիտ Աղաբեկյանը:

  

  

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (04.04.2022)
Դիտումներ: 451 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar