Ապրիլի 7-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Բ» դասարանում տեղի ունեցավ «Մայրս զարթոնքն է գարնան» խորագիրը կրող միջոցառում` նվիրված «Մայրության և գեղեցկության» տոնին, որը կազմակերպել էր դասվար Արուս Դոլունցը: Չնայած օրը մառախլապատ էր ու անձրևոտ, բայց աշակերտների հանդերձանքը, երգն ու պարը, ասմունքն ու բեմականացումը ջերմությամբ ու խանդավառությամբ լցրին ներկաների սրտերը: Դահլիճում տրամադրությունն իսկապես տոնական էր: Երեխաների շուրթերից հնչեցին բանաստեղծական գոհարներ՝ նվիրված մորը, մայրական քնքշանքին, երգեր՝ «Երաժշտություն» առարկայի ուսուցչուհի Թամարա Հովհաննիսյանի ղեկավարմամբ:
Երգն ու պարն աշխույժ և ուրախ հույզեր փոխանցեցին ներկաներին: Այս հաջողված միջոցառումը շնորհակալության ու մեծարումի մի քայլ էր՝ նվիրված սիրելի մայրերին՝ իրենց անսահման մեծ հոգու և ծով բարության դիմաց: Միջոցառման ավարտին աշակերտները սրտաձև փուչիկներ նվիրեցին իրենց մայրիկներին՝ որպես սիրո ու երախտիքի խորհրդանիշ: Միջոցառմանը ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Աիդա Անտոնյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր:
Լուսանկարները բարձր որակով կարող եք ներբեռնել կայքի «Լուսանկարներ» բաժնից: | |
| |
Դիտումներ: 587 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |