Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Ա» և 2-րդ «Գ» դասարանների աշակերտներն այցելեցին թոնրատուն
Ապրիլի 27-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Ա» և 2-րդ «Գ» դասարանների աշակերտներն այցելեցին դպրոցի հարակից հատվածում գտնվող թոնրատուն, որտեղ ծանոթացան հացաթխման արտադրությանը: Այցը կապված էր «Մայրենի» առարկայի «Լավաշը» դասի հետ: Դասվարներ Տաթևիկ Փարսադանյանը և Արմինե Հարությունյանն աշակերտներին ներկայացրին օրվա դասի թեման, որից հետո թոնրատան աշխատակիցները ներկայացրին լավաշի թխման տեխնոլոգիան: «Լավաշը» դասը մի հնդիկ իշխանի մասին է, ով երկար ճանապարհ էր կտրել և Հնդկաստանից եկել հայոց հին մայրաքաղաք Դվին, որտեղ նա հիացավ լավաշով:
| |
| |
Դիտումներ: 741 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |