Նոյեմբերի 14-ից Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել են դպրոցական առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլերը: Գիտելիքների չափման մրցաշարին մասնակցում են դպրոցի 100-ից ավելի աշակերտներ: Աշակերտների գիտելիքների և ուսման առաջադիմության ամենամյա ստուգատեսը դպրոցում անցկացվում է 9 առարկաների գծով՝ «Մաթեմատիկա», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն» և «Ռուսաց լեզու»: Ըստ կարգի՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Քիմիա», «Աշխարհագրություն» առարկայական օլիմպիադաների առաջին փուլը դպրոցում անց է կացվում միասնական թեստով: Պատրաստի ձևաթղթերն ուղարկվում են օլիմպիադաների անցկացման և համակարգման կենտրոնից:
Մնացած առարկաները՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն» և «Ռուսաց լեզու», անցկացվում են գրավոր ձևով: Հավելենք նաև, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են դպրոցականների 2022-2023 ուսումնական տարվա «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը: Օլիմպիադաները կազմակերպվում են երեք փուլով՝ առաջին (դպրոցական), երկրորդ (մարզային) և երրորդ (հանրապետական): Դրանք անցկացվում են համապատասխան խմբերով՝ ըստ դասարանների: Օլիմպիադայի բոլոր փուլերի տարբերակները` ըստ խմբերի, կազմում է հանրապետական առարկայական հանձնաժողովը: Աշակերտների անվանական ցուցակների ձևանմուշները, առաջադրանքները, պատասխանները, արդյունքները և օլիմպիադայի վերաբերյալ այլ տեղեկությունները տեղադրվում են www.olymp.am և lib.armedu.am կայքերում:
| |
| |
Դիտումներ: 482 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |