«Баллада о слонах» թեմայով բաց դաս՝ Գորիսի Յու․Բախշյանի թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Բ» դասարանում

Նոյեմբերի 29-ին Գորիսի Յու․Բախշյանի թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Բ» դասարանում տեղի ունեցավ բաց դաս՝ «Баллада о слонах» թեմայով։

«Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Մարիամ Հայրապետյանը նախ ներկայացրեց դասի թեման, որից հետո մեկնարկեց դասը, որի ընթացքում աշակերտներն ընթերցեցին  «Баллада о слонах» ստեղծագործությունը, ներկայացրին լավն ու վատը, բնավորության դրական և բացասական գծերը:

  

Դասի նպատակն էր աշակերտների մեջ զարգացնել բնավորության դրական հատկանիշները՝ բարությունը, համբերատարությունը, քաղաքավարությունը, հումորի զգացումը, ճշտապահությունը, աշխատասիրությունն ու հավատարմությունը: Վերջնարդյունքում աշակերտները հասկացան, որ վատ արարքներ չպետք է անել:

Բաց դասին ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, Օտար լեզուների մեթոդմիավորման նախագահ Մարգարիտա Պետրոսյանը, 4-րդ «Բ» դասարանի դասվար Արուս Դոլունցը:

  

  

  

  
 

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.11.2022)
Դիտումներ: 502 | Վարկանիշ: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar