«Աղետների ռիսկի նվազեցման քաղաքացիական պաշտպանության հիմնահարցեր» թեմայով դասընթաց՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Նոյեմբերի 30-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի ՄՓՎ Գորիսի ՀՓՋ-ի խմբի պետ, փրկարար ծառայության լեյտենանտ Գեղամ Մուսախանյանի կողմից անցկացվեց «Աղետների ռիսկի նվազեցման քաղաքացիական պաշտպանության հիմնահարցեր» թեմայով դասընթաց՝ դպրոցի 9-րդ դասարանների աշակերտների համար:

  

Դասընթացի ընթացքում Գեղամ Մուսախանյանն աշակերտների հետ քննարկեց հետևյալ թեմաները՝ Հայաստանին սպառնացող վտանգները, աղետների ռիսկի նվազեցումը և կայուն զարգացումը, քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը, սեյսմիկ վտանգը՝ Հայաստանում, հրդեհային անվտանգությունը:

Ծրագիրն իրականացվում է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության, Մանկական զարգացման հիմնադրամի, Կանանց աջակցման կենտրոնի և ԱՌՆԱՊ հիմնադրամի համատեղ ջանքերով՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն ֆինանսական աջակցությամբ:

  
 

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.11.2022)
Դիտումներ: 369 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar