Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» դասարանի աշակերտները, Մասնագիտական կողմնորոշման ակումբի շրջանակներում այցելեցին Գորիսի պետական գյուղատնտեսական ք

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» դասարանի աշակերտները, դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն, Մասնագիտական կողմնորոշման ակումբի ղեկավար Սերգեյ Ավանեսյանի և դասղեկ Արփինե Մարտիրոսյանի ուղեկցությամբ,  Մասնագիտական կողմնորոշման ակումբի շրջանակներում այցելել են Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջ` տեղում ծանոթանալու քոլեջում ներդրված մասնագիտություններին, իրականացվող կրթական գործընթացին, կատարվող աշխատանքներին։

Քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն Անժելա Առաքելյանը, Կարիերայի բաժնի պատասխանատու Արևիկ Մելքումյանը ողջունեցին դպրոցի ներկայացուցիչներին ու աշակերտներին, որից հետո ներկաներին իր հաջողության պատմությունը ներկայացրեց  քոլեջի նախկին ուսանող, այժմ՝ դասախոս, Ժասմենա Առուստամյանը։ 

    

Նախնական ծանոթությունից հետո, աշակերտները այցելել են քոլեջի կաբինետներ, լաբորատորիաներ, որտեղ դասախոսները ներկայացրել են ներդրված մասնագիտությունները, գյուղատնտեսության ոլորտում դրանց անհրաժեշտությունն ու կարևորությունը։

Քոլեջի ուսանողներն ու շրջանավարտները ներկայացրել են ԴՈՒԱԼ կրթության առավելությունները, հնարավորությունները, կիսվել իրենց աշխատանքային փորձով:

Կաթի և կաթնամթերքի լաբորատորիայում կատարվել են մի շարք փորձեր, որոշվել է կաթի բաղադրությունը, օրգանոլեպտիկ հատկությունները, կաթի խարդախումները, իսկ ավերջում աշակերտները մասնակցել են գոմեշի մերանով մածունի պատրաստման տեխնիկական պրոցեսին։ 

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրինությանն ու աշխատակազմին՝ համագործակցության համար:

    

    

    

    
    

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (01.12.2022)
Դիտումներ: 543 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar