«Երկնային մարմիններ» թեմայով բաց դաս՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Բ» դասարանում

Դեկտեմբերի 2-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Բ» դասարանում տեղի ունեցավ «Երկնային մարմիններ» թեմայով բաց դաս՝ «Ես և շրջակա աշխարհը» առարկայից:

Դասվար Անահիտ Աղաբեկյանը աշակերտներին բաժանել էր խմբերի, որոնք կրում էին երկնային մարմինների անուններ:

  

Բաց դասի ընթացքում աշակերտները ձեռք բերեցին գիտելիքներ երկնային մարմինների, նրանց ունեցած դերի ու նշանակության մասին: Իմացան, թե ինչ է տիեզերքը, որոնք են երկնային մարմինները, ինչ նշանակություն ունեն դրանք մարդկության համար:

Բաց դասին ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, ԴԱԿ Արաքսյա Առստամյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, ուսուցիչներ:

  

    

  

    

  

    

  

    
 

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (02.12.2022)
Դիտումներ: 372 | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar