Դեկտեմբերի 2-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Բ» դասարանի աշակերտները, դպրոցի ուսումնական գծով տնօրենի տեղակալ Սերգեյ Ավանեսյանի, դասղեկ Մարգարիտա Պետրոսյանի և «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանի ուղեկցությամբ այցելել էին Գորիսի պետական համալսարանի աշխարհագրության և ֆիզիկայի ուսումնական լաբորատորիաներ: Աշակերտները շրջեցին համալսարանի գլխավոր մասնաշենքով, ծանոթացան «Կերպարվեստ» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքներին:
Դասախոս Սվետլաննա Մանուչարյանն աշակերտներին ներկայացրեց ... անվան լսարանըները: Այցի շրջանակում ԳՊՀ ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հրայր Պետրոսյանն աշակերտների համար կազմակերպեց ինտեգրված դաս աշխարհագրության լաբորատորիայում, որը համալրված է «Աշխարհագրություն» առարկայի դասավանդման համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով՝ գլոբուսների, մագնիսական դաշտի չափման սարքի, թեոդոլիտի, հարթաչափի, աշխարհագրական ռելիեֆի մոդելի, հանքաքարերի ու ապարների ցուցանմուշների հավաքածուներով: Հրայր Պետրոսյանն ակտիվ հարցուպատասխանի միջոցով անդրադարձավ աշխարհագրական թաղանթի կառուցվածքին, աշխարհի բնական ռեսուրսների առկայությանն ու տեղաբաշխմանը, ինչպես նաև Սյունիքի տարածաշրջանի բնակլիմայական պայմաններին: ԳՊՀ-ում աշակերտները շրջայց կատարեցին նաև ֆիզիկայի լաբորատորիայում, որտեղ լաբորատորիայի պատասխանատու Նոնա Ակունցի աջակցությամբ նրանք մեծ ոգևորությամբ ծանոթացան մի քանի հետաքրքրաշարժ փորձերի, որոնք առնչվում էին «Ֆիզիկա» առարկայի առանձնահատկություններին: Աշակերտները և ուղեկցող ուսուցիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին ԳՊՀ-ի դասախոսներին՝ նշելով, որ նման ճանաչողական այցերը շատ արդյունավետ են և ամրապնդում են իրենց տեսական ու պրակտիկ գիտելիքները բնագիտական առարկաներից:
| |
| |
Դիտումներ: 397 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |