«The Story of Bottle Hill» թեմայով բաց դաս՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-ր «Բ» դասարանում
Դեկտեմբերի 5-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-ր «Բ» դասարանում «Անգլերեն» առարկայից տեղի ունեցավ բաց դաս՝ «The Story of Bottle Hill» թեմայով: Աշակերտները նախ կարդացին ու թարգմանեցին դասը, որից հետո ուսուցչուհի Լիանա Գրիգորյանը դասարանը բաժանեց 5 խմբի, որոնցից յուրաքանչյուրը նկարներով ներկայացրեց դասի իր հատվածը:
Աշակերտները կատարեցին գրավոր և բանավոր վարժություններ, ինչպես նաև խաղ-մրցույթ՝ անկանոն բայերի վերաբերյալ: Դասի նպատակն էր զարգացնել աշակերտների բանավոր խոսքն ու խթանել ընթերցանությունը: Բաց դասին ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, Օտար լեզուների մեթոդմիավորման նախագահ Մարգարիտա Պետրոսյանը:
| |
| |
Դիտումներ: 474 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |