Դեկտեմբերի 2-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Բ» դասարանում «Հայոց պատմություն» առարկայից տեղի ունեցավ բաց դաս՝ «ՀՍԽՀ տարածքային հիմնախնդիրները» թեմայով: Ուսուցչուհի Մերի Դանիելյանի հանձնարարմամբ աշակերտները բաժանվել էին խմբերի, ընտրել համակարգողներ: Խմբերը պատրաստել էին պաստառներ և տեսասահիկներ, որոնց միջոցով ներկայացրին թեմայի իրենց հատվածը:
Դասի ընթացքում աշակերտները խոսեցին Խորհրդային Հայաստանից ժառանգած տարածքային-սահմանային չլուծված խնդիրների մասին։ Հանգամանորեն ներկայացրին և մեկնաբանեցին Խորհրդային Հայաստանի՝ Լոռու և Ջավախքի խնդիրների լուծման ուղղությամբ իրականացրած քաղաքականությունն ու արդյունքները: Առանձին անդրադարձ կատարվեց Զանգեզուրի ինքնապաշտպանության Հանգամանալից ներկայացվեց Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ 1920-1921թթ. և 1988-2022թթ։ Աշակերտները ներկայացրին Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, կազմեցին պայմանագրերի համեմատական աղյուսակ, ներկայացրին արտաքին կապերը 1920-1922 թվականներին, տրամադրեցին Հայաստանի օգնության կոմիտեի մասին տեղեկություն։ Բաց դասին ներկա էր ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը:
| |
| |
Դիտումներ: 427 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |