Դեկտեմբերի 9-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Ինֆորմատիկա» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը, 8-րդ «Գ» դասարանի աշակերտների հետ իրականացրեց բաց դաս, որն այս անգամ չուներ խորագիր Իսկ խորագիրը պետք է առաջարկեին ներկաները: Օլյա Ղուլյանը բաց դասը մեկնարկեց բացման խոսքով, ներկայացրեց դասի նպատակները, ինչպես նաև շեշտեց, որ բաց դասը չունի թեմա և դրա ավարտից հետո ներկաները պետք է որոշեն թեման: Ուսուցչուհու խոսքից հետո 8-րդ «Գ» դասարանի աշակերտները ներկայացրին ինֆորմացիայի ներկայացման ձևերը, անհատական համակարգչի կառուցվածքը, օժանդակ սարքերը, համեմատականներ անցկացրին մարդու օրգանիզմի և համակարգչի կառուցվածքի միջև:
Համակարգչի զարգացման պատմությունն ու դրա հետ աշխատելու անվտանգության կանոնները ներկայացվեց տեսահոլովակի միջոցով։ Ուսուցչուհու կողմից պատրաստված տեսասահիկի ցուցադրությամբ ներկաները խաղային մեթոդով գուշակեցին անհատական համակարգչի տարբեր մասնաբաժինները: Դասի ավարտին Օլյա Ղուլյանն 8-րդ «Գ» դասարանի ակտիվ աշակերտներին նվիրեց դպրոցի տարբերանշանով պատրաստված կրծքանշաններ: Դասի ավարտին ներկաներն առաջարկեցին «Անհատական համակարգչի կառուցվածքը» թեման՝ որպես բաց դասի թեմա: Բաց դասին ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, ԴԱԿ Արաքսյա Առստամյանը, Բնագիտամաթեմատիկական մեթոդմիավորման նախագահ Անուշ Դաջունցը, ուսուցիչներ, աշակերտներ:
| |
| |
Դիտումներ: 525 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |